«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Խնդրում եմ զուսպ լինել, չտրվել կրքերին, տարբերվել խավարի որդիներից ու իրենց գործելաոճից, այլապես բոլորս ենք գեհենի բաժին դառնալու

Խնդրում եմ զուսպ լինել, չտրվել կրքերին, տարբերվել խավարի որդիներից ու իրենց գործելաոճից, այլապես բոլորս ենք գեհենի բաժին դառնալու
22.01.2026 | 12:23

Սիրելի քրիստոնյաներ, խնդրում եմ, մի շտապեք պախարակել ու վարկաբեկել «բարենորոգիչների» ցանցերում հայտնված մեր քահանա հայրերին: Գոնե դուք զուսպ եղեք այդ հարցում, մի´ դատեք: Քրիստոնյան պետք է ցավ ապրի ամեն մի սայթաքածի համար, կարեկցանքով վերաբերվի, ափսոսա, սրտաբուխ աղոթի, Տիրոջը խնդրի:

Գոնե պատկերացնու՞մ եք ինչ հսկայական ճնշումների, տարատեսակ գայթակղությունների, սպառնալիքների տակ են նրանք ու իրենց ընտանիքի անդամներն այս օրերին: Իսկ ո՞վ գիտե, եթե յուրաքանչյուրս իրենց տեղում հայտնվեինք, ի՞նչ կանեինք: Կողքից հեշտ է խորհուրդներ տալը:

Նայում եմ մեր հավատավոր եղբայրների ու քույրերի վերջին ժամերի գրառումները Տեր Արտաշեսի մասին ու ապշահար լինում: Սա՞ է մեր պատկերացրած քրիստոնեությունը:

Խնդրում եմ զուսպ լինել, չտրվել կրքերին, տարբերվել խավարի որդիներից ու իրենց գործելաոճից, այլապես բոլորս ենք գեհենի բաժին դառնալու:

Առաջարկում եմ բոլորին հեռացնել այդ վիրավորական, մեղադրական ու պախարակիչ գրառումները Տեր Արտաշեսի մասին: Շնորհակալություն փոխըմբռման համար:

Խոնարհումս Մասյացոտնի Թեմի տիրանվեր արժանապատիվ քահանաներին, ովքեր անտեսելով ամեն ինչ, մնում են հավատարիմ իրենց ուխտին ու Մայր Աթոռ Սուրբ ԷՋՄԻԱԾՆԻՆ:

Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր անսահման ողորմությամբ զորացնի նրանց ու անսասան պահի չարի ամեն տեսակ խարդավանքների ու փորձությունների առջև: Ամեն:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԳ.1.

Խնդրում եմ միմյանց իրազեկել և խոսել այս հարցի շուրջ:

ՀԳ. 2.

Նկարում` ս.Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապի տոնին աղոթքներով, շարականներով Փոքր Վեդի գյուղից Տեր Արտաշեսի առաջնորդությամբ ուխտավորաբար քայլեցինք դեպի Խոր Վիրապ, 05.04.2025թ.:

ՀԳ. 3.

Տեղադրում եմ տեսանյութ, երբ Տեր Արտաշեսը խաչով առաջնորդում էր մեր ՈՒխտերթը դեպի Խոր Վիրապ՝

https://www.facebook.com/watch/?v=866745545952967

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ